ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հունվարի 1-ից Արցախի պետական ինստիտուտների անխափան գործունեության համար առկա են բոլոր իրավական հիմքերը

Հունվարի 1-ից Արցախի պետական ինստիտուտների անխափան գործունեության համար առկա են բոլոր իրավական հիմքերը
30.12.2023 | 21:38

Սիրելի՛ ընկերներ, ինչպես տեղյակ եք, վերջին օրերին ակտիվորեն հետաքրքրվել եմ Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների՝ հունվարի 1-ից աշխատանքները շարունակելու խնդրով: Նաև գրել էի, որ հարցի լուծման հետ կապված լավատեսական ակնկալիքներ ունեմ։

Անցած օրերին հանդիպել եմ Արցախի և Հայաստանի քաղաքական մի շարք ուժերի և գործիչների հետ, լսել նրանց մտահոգություններն ու փաստարկները:

Մեծ ուրախությամբ տեղեկացնում եմ, որ հունվարի 1-ից Արցախի պետական ինստիտուտների անխափան գործունեության համար առկա են բոլոր իրավական հիմքերը: Այս հարցի առնչությամբ ես այլևս որևէ մտահոգություն չունեմ, ինչի համար չափազանց շնորհակալ եմ Արցախի Հանրապետության Նախագահ Շահրամանյանին և գործընթացում ներգրավված բոլոր գործիչներին։

Ցավոք, ելնելով որոշակի ռիսկերից, ավելին ասելու կարիք, կարծում եմ, չկա: Միայն խորհուրդ կտամ խնդիրը չդիտարկել զգացմունքային դաշտում։ Բայց այն, որ Արցախի պետական մարմինների գործունեության համար իրավական որևէ խոչընդոտ չկա, ինձ համար միանշանակ է։ Աստված առաջ՝ ապագայում այլ լավ լուրեր էլ կլսենք։

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր մշտապես կանգնած են ու կանգնած են եղել Արցախի պետականության թիկունքին։ Սա մեր բոլորիս պարտքն է, որը պետք է պատվով կատարենք նաև ապագայում։

Շնորհակալություն և Աստծով։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 8422

Մեկնաբանություններ